Հայաստանից մնացին երեքը
Ալմա Աթայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում է 1/8-րդ եզրափակիչ փուլը: Այս փուլում Հայաստանից կմասնակցեն երեք հոգի:
52(կգ) քաշային կարգում պայքարը շարունակում է Նարեկ Աբգարյանը, ով հոկտեմբորի 22-ին ռինգ դուրս կգա Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովի դեմ:
56(կգ) քաշային կարգում այսօր իր մենամարտը կանցկացնի Արամ Ավագյանը, ում որպես մրցակից բաժին է հասել օլիմպիական չեմպիոն Ռոբելսի Կարազանան, ով ներկայացնում է Կուբան:
69(կգ) քաշային կարգում վաղը կմենամարտի Արամ Ամիրխանյանը: Մրցակիցն է Մեքսիկայի ներկայացուցիչ Մարվին Կաբրերրան:
Պայքարը շարունակում են հայազգի հինգ ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են այլ երկրներ: 52(կգ) քաշային կարգում հանդես եկող Միշա Ալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը կմրցի Բոտսվանայի ներկայացուցիչ Օտենգի հետ: 60(կգ) քաշային կարգում Գերմանիան ներկայացնող Ռոբերտ Հարությունյանը մրցելու է Ղազախ Բերիկ Աբդլռախմանովի հետ:
64(կգ) քաշային կարգում նույն Գերմանիան է ներկայացնում Արտյոմ Հարությունյանը, ով մրցելու է բրազիլացի Էվերթոն Լոպեսի հետ: Նույն քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Արմեն Զաքարյանը կմրցի Յասիեր Լոպեսի հետ: Վերջինս Կուբայից է: 69(կգ) քաշային կարգում Գերմանիան ներկայացնող Արայիկ Մարությանի մրցակիցր 1/8-րդ եզրափակիչում լինելու է Սիմոն Չամովը Բուլղարիայից: