Հայ բռնցքամարտիկը երկրորդ փուլում է
Ալմա Աթայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի արաջնությունում այսօր Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանը տարավ իր երկրորդ հաղթանակը աշխարհի առաջնությունում:
Անգլիացի Գամալ Յաֆային հաղթելուց հետո Ավագյանին էր սպասում Յահին Պարինելոն: Ողջ մարտն անցավ հայ բռնցքամարտիկի առավելությամբ եւ նույնիսկ 1-ին ռաունդում մրցավարը հաշիվ էր բացել իատալացու համար՝ Ավագյանից ուժգին հարված բաց թողնելուց հետո:
Այսպիսով Արամ Ավագյանը տարավ վստահ հաղթանակ եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ, որտեղ նրան է սպասում կուբացի Ռոբեսլի Կարազանան, ով ի դեպ Լոնդոն 2012-ի չեմպիոն է:
Մենամարտը կկայանա հոկտեմբերի 21-ին: Հիշեցնենք, որ 1/8-րդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ 52(կգ) քաշային Նարեկ Աբգարյանը: