07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի քաղաքական գործչի ՛՛ցնցող՛՛ հայտարարությունը հայ լրագրողների հետ հանդիպմանը

Այսօր Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Ադրբեջանի Եվրոպական շարժման նախագահ Ռամին Հաջիլին և Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն:   

Երեք բանախոսները նախ շնորհակալություն հայնեցին ՀՀ իշխանություններին, որ այսպիսի հնարավորություն են տվել իրենց: Ենգիբարյանը նկատեց, որ ԼՂՀ-ի կոնֆլիկտի կարգավորման հարցում բացի խաղաղ ճանապարհից այլ լուծում իերնք չեն տեսնում, մերժում են ռազմական ագրեսիայի բոլոր դրսևորումները: ՛՛Մեր կարծիքով՝ Ղարաբաղյան խնդիրը արդեն կարգավորվել է և դեռևս չի լուծվել, դեռևս կան խնդիրներ ու փոխադարձ վստահության պակաս՛՛,-ասաց նա:

Այնուհետ խոսքը տրամադրվեց Ադրբեջանի Եվրոպական շարժման նախագահ Ռամին Հաջիլիին: Նա հայտարարեց, որ հայտնում է ոչ թե կառավարության, այլ իր տեսակետը, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ Հաջիլին ներկայացնում էր հենց ադրբեջանական կառավարության տեսակետը: Նա շեշտեց, որ խաղաղությունը պահպանելը ավելի դժվար է, քան պատերազմ սկսելը, մանավանդ այն ժամանակ, երբ գոյություն ունի խումբ, որ ուզում է, որ այս կոնֆլիկտը շարունակվի:

՛՛Ես ուզում եմ վստահեցնել, որ Ադրբեջանում շատերը խաղաղություն են ուզում, կառավարությունը ևս խաղաղության կողմնակիցն է, միևնույն ժամանակ նրանք հայտարարում են, որ եթե կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով չլուծվի, ռազմական ճանապարհով կլինի լուծումը՛՛,-նկատեց Ադրբեջանի ներկայացուցիչը: Հաջիլիի խոսքով՝ ինքը պատերազմի կողմնակից չէ և հայերին էլ թշնամին չի համարում, սակայն կարծում է, որ որքան էլ դժվար է, Հայաստանը պետք է ազատի վեց ՛՛օկուպացված՛՛ տարածնքերը:

Ըստ բանախոսի՝ հայերը չեն ապրել այդ տարածքներում: Դիտարկմանը, թե պատմական փաստերը վկայում են, որ այդ տարածքներում հայերն ապրել են, նա արձագանքեց. ՛՛Ես իմ ապրած տարածքների մասին էի ասում, երբ ես ապրում էի Ֆիզուլիում, այն ժամանակ հայեր չկային՛՛: Հաջիլլին ասաց նաև, թե ՛՛օկուպացված՛՛ տարածքների գործընթացը դեռ Ստալինի ժամանակ է սկսվել, և այդ պատճառով է հիմա ՌԴ-ը ցանկանում ղեկավարել այս գործընթացը: ՛՛Ռուսաստանը փորձում է ամբողջ ուժերով ղեկավարել Կովկասը և ամբողջ ուժերով Ադրբեջանը փորձում է դեմ դուրս գալիս ՌԴ-ին, իսկ Հայաստանի համար դա ավելի դժվար է: Մենք պետք է դեմ դուրս գանք բոլոր խմբերին, ովքեր հակառակ հետաքրքրությւոններն ունեն՛՛,-հայտարարեց նա:

 Նման հայտարարությունները հայ լրագրողների կողմից բացասական արձագանքի արժանացան, և հնչեց հարց, թե ինչ է պատրաստ անել Ադրբեջանը, եթե Հայաստանը պետք է զիջի իբր օկուպացված տարածքները: ՛՛Երկու կողմերն էլ պետք է ինչ-որ համաձայնության գան, թողնեն իրենց էմոցիաները: Եթե այդ վեց շրջանները ազատվեն, Ադրբեջանը պատրաստ է այնպիսի զիջումների, որ չեք պատկերացնի՛՛:

Դիտարկմանը, թե ինչպես հայերը կարող են մոռանալ Ադրբեջանի գործողությունները, օրինակ՝ Սումգայիթի ջարդը,  Ռամին Հաջիլին արձագանքեց. ՛՛Դա պրոպագանդա է՛՛: Իսկ երբ լրագրողներից մեկը հիշեցրեց, որ պատերազմը Ադրբեջանն է սկսել, նա հակադարձեց. ՛՛Դա ձեր ճշմարտությունն է: Մեզ համար ճշմարտությունն այն է, որ Հայաստանն է սկսել՛՛: Ապա նա կոչ արեց թողնել անցյալն ու նայել ապագային: 

Ռամիլ Հաջիլի ցանկանում է այցելել Ղարաբաղ: Դիտարկմանը, թե կհայտնվի Ադրբեջանի “սև ցուցակում”, նա կատակեց, թե այստեղ գալու համար էլ կարող է  հայտնվել “սև ցուցակում”: 

Հանդիպման ավարտին նա ներկաներին հրավիրեց Ադրբեջան:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ