06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ազատամարտիկի գերեզմանատեղի համար փող են ուզում /վիդեո/

 “Գլոսսա” իրավապաշտպան ՀԿ  խորհրդի նախագահ, ազատամարտիկ  Ռուբիկ Ներսիսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ ազատամարտիկների սոցիալական խնդիրներին: Հիմնական մեղքը պետությանը վերագրելով` ազատամարտիկը նկատեց.

“Ինչի՞ համար պիտի ազատամարտիկը դեղորայքը գնի նույն գնով, ինչ որ քաղաքացին, նրա դեղորայքը պիտի լինի զեղջ, բուժումը՝ անվճար, պրոտեզավորումներն` անվճար, պիտի հանգստյան տներ գնա՝ անվճար: Ինչի՞ պիտի ազատամարտիկը թոռանը վեկալի, գնա Սևան, որի ավազանը, նայա պահել Էլչիբեյի խոսքից, ու ինչ որ մեկը գա գումար պահանջի տարածքն զբաղեցնելու համար”:

Ազատամարտիկը վրդովվելու բազմաթիվ պատճառներ է տեսնում և կարծում է, որ ազատամարտիկների ոտնահարված իրավունքները ի վերջո վերականգնվելու են, չնայած անարդարությունների շարանը դեռ սպառվելու միտում չունի:

“Ազատամարտիկը էսօր, որ մահանումա՝ էտ հողին նա արժանիա, էտ հողը նայա պահել, ինչի պտի գերեզմանատներում հողը նրա վրա վաճառվի”,-հավելեց ազտամարտիկը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ