07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խլում են խեղճուկրակ մարդկանց իրերը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”- ի խմբագրություն են դիմում քաղաքա­ցիներ, որոնք ինչ-ինչ համագործակ­ցության մեջ են եղել “Նորվիկ” ունի­վերսալ վարկային կազմակերպու­թյան հետ, բայց արդյունքում բողոքնե­րի մի մեծ փնջով ստիպված են եղել օգնություն որոնել: Հեր­թական քաղաքացին Տիգրան  Հովհան­նիսյանն Է:

“Բարեկամս գրավի գումարն ինչ-որ պատճառով 2 ամիս ուշացրել էր: “Նորվիկ”-ից եկան ու առանց դատականհա­մապատասխան փաստաթղթերի վերց­րին լվացքի մեքենան ու տարան”,-ներ­կայացրեց Տ. Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ պայմանագրով ոչ մի կետ չկա, որը փաստի, որ “Նորվիկ”-ի աշխատակից­ներն իրավունք ունեն առանց քաղաքա­ցու համաձայնության իրեր տանել բնա­կարաններից, այն դեպքում, երբ տվյալ քաղաքացին ոչ մի օրինազանցություն չի արել, ընդամենը ուշացրել է գրավի վճարման ժամկետը: Բացի այդ միայն դատական համապատասխան ակտով կարելի Է քաղաքացու սեփականու­թյունն առգրավել:

Հովհաննիսյանի խոսքով “Նորվիկ” կազմակերպության նկուղային մի հարկաբաժնում կենցաղային տարբեր իրերի հսկայական հավաքածու կա. “Այն կու­տակվել Է օրենքից չհասկացող խեղ­ճուկրակ մարդկանց տներից առանց  հա­մապատասխան փաստաթղթերի “խլ­ված” իրերով”:

 Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ