27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կանխում ենք երաշտի խնդիրը. Արամ Հարությունյան

ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն այսօր հարակից զեկույցով հանդես եկավ ԱԺ-ում քննարկվող նախագծին, որով առաջարկվում է Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնել:

«Կարիքն ավելին է, քան նախագծում  է ներկայացված, բոլորիս համար ցանկալի է Սևանա լճի մակարդակի բարձացումը  Սևանա լճի էկոլոգիական անվտանգությունը բավական երաշխիքների առկայության պարագայում 2 իրողություն պիտի փոխկապակցվածության մեջ քննարկել. երկարաժամկետ ջանքեր են ներդրված Սևանա լճի այսօրվա մակարդակին հասնելու համար, դա ձեռքբերում է, որը մենք պարտավոր ենք պահպանել: Սակավաջրության երաշտը սպառնում է գյուղատնտեսությանը, որը բացի ներքին արդյունքների վրա ունեցած ազդեցությունից որպես կարիք ու որպես խնդիր մտնելու է ընտանիքներ»,-հայտարարեց նա:  

Ըստ նրա՝ լրացուցիչ ջրառը պետք է դիտարկել որպես բնակչության սոցիալական խնդիրները կանխելու միջոց:

«Ունենք առաջանցիկ տեմպեր Սևանա լճի ջրի մակարդակի:  Այն, ինչ կատարվել է, ձեռքբերում է, դրական բալանսը պետք է պահել»,-նկատեց նա:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ