ՀՀ-ում արմատացած կոռուպցիա է՝ բոլոր ոլորտները մոնոպոլացվել են.Արմեն Մարտիրոսյան/վիդեո/
Այս պահին ընթացող ազատամարտիկների և քաղաքական մի շարք կուսակցությունների կլոր- սեղան քննարկմանը տեսակետ հայտնեց նաև “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա հայտնեց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է միանալ համատեղ պայքարին և ողջունում է ցանկացած համատեղ նախաձեռնություն, որը իր մեջ պայքարի ոգի ունի.”Ի սկզբանե կուսակցությունն ընդունել է ազատամարտիկների այս պայքարը, ի սկզբանե մեզ համար պարզ է եղել, և ամենասկզբից մենք ողջունել ենք այս պայքարը: Հայաստանը իսկապես գտնվում է ճգնաժամային վիճակում, և այդ ճգնաժամը համակարգային է: Երկիրն այս իրավիճակին հասավ միայն մեկ պատճառով որ իշխանությունն ի սկազբանե համարվեց որոշ մարդկանց սեփականություն և դարձավ հսկայական գումարների ստեղծման ադբյուր: Քանի որ հիմքը սխալ դրվեց, հետագայում պատը շատ թույլ կառուցվեց, ՀՀ-ում պարզապես արմատացած կոռուպցիա է: Բոլոր ոլորտները մոնոպոլացվել են”:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: