20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանին պիտի հանդիպեին, ՀՅԴ-ում երևի դեռ պաշտոններ են բաժանում …

Քիչ առաջ մեկնարկեց ազատամարտիկների եւ կուսակցությունների կլոր-սեղան քննարկումը : Հանդիպման բացմանը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը նշեց, որ ՛՛իշխանությունները պարզապես արգելել են հյուրանոցներին՝ իրենց սրահ տրամադրել, քանի որ վախենում են՛՛: Այդ պատճառով էլ քննարկումը այլ հասցե է տեղափոխվել: 

Ազատամարտիկը տեղեկացրեց, որ բացառությամբ ՀՅԴ-ի, հրավիրված բոլոր կուսակցությունները ներկա են.”ՀՅԴ-ում երևի դեռ պաշտոններ են բաժանում, մարդիկ ժամանակ չունեն: Չենք հրավիրել միայն Արտաշես Գեղամյանին և Արթուր Բաղդասարյանին, քանի որ այդ դեպքում ժողովուրդը մեզ չէր ների: ՀՀԿ-ի մասով էլ ասեմ, որ Սերժ Սարգսյանի հետ պիտի հանդիպեինք, որպես կուսակցության առաջնորդ, ինչը մեզ դեռ չի հաջողվել ”:

Հանդիպման վարման իրավունքը տրված է դերասան Երվանդ Մանարյանին: Քննարկումը փակ է՝ առանց լրատվամիջոցների: Քննարկման ավարտից հետո ազատամարտիկները հանդես կգան հայտարարությամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ