Ամենաշատը՝ Մխիթարյանի դեմ են
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նշում է, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում ամենաշատը խաղի կանոնները խախտել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դեմ: Դորտմունդի ՛՛ Բորուսիայի՛՛ կիսապաշտպանի դեմ խաղի կանոնները խախտել են 36 անգամ: Նշենք, որ Մխիթարյանը մասնակցել է բոլոր 10 հանդիպումներին եւ խաղադաշտում անցկացրել է 900 րոպե:
Այդ ցուցանիշով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին, ում նկատմամբ խաղի կանոնները խաղտել են 28 անգամ: Բալոտելին ընտրական փուլում մասնակցել է 5 անգամ եւ խաղադաշտում անցկացրել է 373 րոպե: Եռյակը եզրափակում է Միկելե Պոլվերինոն Լիխտեյնշտեյնից: Նրա նկատմամբ կանոնները խախտել են 28 անգամ: Վերջինս մասնակցել է 9 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 810 րոպե: