Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորուման համար պահանջվել է 2 մլրդ 696 մլն դրամ
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 159 հանրակրթական դպրոցներում իրականացվող ծրագրերի համար պետբյուջեից տրամադրվել է 15 մլրդ 673 մլն 697 հազար դրամ։ Այս մասին ԱԺ-ում 2016 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում նշեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորուման համար պահանջվել է 2 մլրդ 696 մլն դրամ:
«Դա վերաբերում էր Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելային համակրգի կարգաբերմանը, որի նպատակն է Զորավար Անդրանիկ և Հանրապետության հրապարակ ստորգետնյա թունելները միուղղորդել դեպի Հրազդան կիրճ», – ասաց նա: