06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկրորդ ոտնձգությունը

Ս.թ. հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերվա  ընթացքում երկրորդ անգամ ոտնձգություն է կատարվել Նախախորհրդարանի և ՛՛Ազատագրենք հուշարձանն օլիգարխից՛՛ նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի գույքի նկատմամբ:

Այս անգամ վնասել են նրա անձնական օգտագործման մյուս ավտոմեքենան, որը կայանած է եղել նրա բնակության շենքի բակում: Հիշեցնում ենք, երկու օր առաջ` ս.թ. հոկտեմբերի 15-ին, չարագործները վնասել էին նրա մեկ այլ ավտոմեքենայի անվադողերը:

Նախախորհրդարանի քարտուղարությունը  հիմնավոր կասկածներ ունի, որ այս անգամ ևս նրա գույքին վնաս հասցնողները Սամվել Ալեքսանյանի շրջանակի մարդիկ են: Ավելին`երևույթն արդեն ուրվագծվում է որպես Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի դեմ ծրագրված ահաբեկչական գործողությունների շարք:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հիմնավոր կասկածներ ունի նաև, որ այս ամենը կատարվում է պետական կառավարման համակարգի` ի դեմս դատախազության և ոստիկանության, անմիջական հովանավորությամբ և ուղղորդմամբ:

Այդ մասին են վկայում  Կարո Եղնուկյանի հանդեպ Սամվել Ալեքսանյանի շրջանակի կողմից շաբաթներ շարունակ անարգել կերպով ատելություն ու թշնամանք հրահրելու և սերմանելու գործողությունները, ապա նաև` դրանց իրագործմանն ուղղված սպառնալիքներն ու նրա գույքը վնասելու քայլերը, ինչպես նաև դրանց նկատմամբ դատախազության և ոստիկանության հանցավոր անտարբերությունն ու անգործությունը, որը դրսևորվում է նաև Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը անհեթեթ հիմնավորումներով մերժմամբ:

Որպես ասվածի ավելի ընդհանրական  ապացույցներ են իրավապահ մարմինների հանցավոր անգործությունը կառուցապատողի կողմից հանրապետական նշանակության հուշարձան Ծածկած շուկան վնասելու և ապօրինի շինարարություն կատարելու ակնհայտ փաստերն անտեսելու ու օրենքով սահմանված համապատասխան քայլեր չձեռնարկելու, ինչպես նաև կառուցապատողի հանցավոր արարքներն ամեն կերպ արդարացնելուն ուղղված  նրանց գործողությունները:

Համակարգի այսպիսի վարքը  մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ծածկած շուկայի ազատագրումը միայն մշակութային  ժառանգության կամ օրենքն ու պետականությունն  անտեսող օլիգարխի ձեռքը բռնելու  պայքար չէ: Այն ի սկզբանե եղել և օրըստօրե ավելի ու ավելի է ուրվագծվում ու հասունանում որպես մեր երկիրը և ժողովրդին կեղեքող համակարգը փոխելու, ազգի ու պետության լինելության համար մղվող ազգային-ազատագրական պայքարի կարևոր մաս և յուրօրինակ մոդել:

Ուստի մենք պարտավոր ենք  հաղթանակով ավարտել Ծածկած շուկայի  համար մղվող պայքարը: Այդ պատճառով Նախախորհրդարանի քարտուղարությունը բոլոր առողջ ուժերին ու անհատներին կոչ է անում համախմբվել Ծածկած շուկան ազատագրելու պայքարի մեջ: Այս մասին տեղեկացնում են ՛՛Նախախորհրդարանից՛՛: 

Հավելենք, որ Կարո Եղնուկյանը դիմել է ոստիկանություն՝ իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով, ինչը բավարար հիմքերի բացակայության պատճառաբանությամբ ոստիկանությունը մերժել է: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ