Պայքարը շարունակում են Հայաստանի 4 ներկայացուցիչ
Ղազախստանում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում է 1/16-րդ եզրափակիչ փուլը:
Պայքարը շարունակում են Հայաստանի 4 ներկայացուցիչ:
52(կգ) քաշային կարգում հանդես եկող Նարեկ Աբգարյանը այսօր կմրցի մակեդոնացի Մուրմին Վելիի հետ: 56(կգ) քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանը մրցելու է Յահին Պարինելոյի հետ, ով ներկայացնում է Իտալիան: Մենամարտը կայանալու է վաղը: 60(կգ) քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովը հոկտեմբերի 20-ին մենամարտելու է կորեացի Սան Մին Լիի հետ, իսկ նույն օրը 69(կգ) քաշային կարգում Արամ Ամիրխանյանը ձեռնոցները կխաչի լիտվացի Էմանտաս Ստանլոնիսի հետ: