Ե՞րբ կհանդիպեն մշակույթի նախարարն ու Նիկոլայ Ծատուրյանը
Դեռեւս հայտնի չէ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի հերթական հանդիպմանը օրը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը:
Սակայն նախարարությունը հերքում է, որ Ծատուրյանի հարցազրույցն է եղել պատճառը: “Հանդիպումը նախապես ծրագրված է եղել, աշխատանքային հարցեր պիտի քննարկեին: Պարզապես նման անհիմն խոսակցությունների պատճառով նախարարը չհանդիպեց Ծատուրյանին”,-ասաց Ա. Սերոբյանը:
Ի դեպ, Նիկոլայ Ծատուրյանն արդեն հասել էր նախարարություն, երբ իմացավ, որ նախարարը չեղյալ է արել հանդիպումը: