Ռուս բիզնեսմենը գնելու է ՛՛Բարսելոնայի՛՛ դարպասապահին
՛՛Բարսելոնայի՛՛ եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հաջորդ ամռանը կտեղափոխվի ֆրանսիական ՛՛Մոնակո՛՛, որի տերն է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւվը:
Վալդեսը արդեն համաձայնության է եկել ՛՛Մոնակոյի՛՛ հետ եւ հունվարին կկնքի օայմանագիրը:
Ըստ պայմանագրի՝ ֆուտբոլիստը տարեկան կստանա 15 միլիոն եվրո: Այդքան մեծ գումար նա կստանա շնորհիվ այն բանի, որ ամռանը կավարտվի նրա պայմանագիրը ՛՛Բարսելոնայի՛՛ հետ եւ ֆրանսիական ակումբին բաժին կհասնի անվճար:
Ավելացնենք, որ պայմանագիրը նախատեսված է լինելու 4 տարվա համար: