07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահն Ադրբեջանի պատվիրակին “մանթրաժի” մեջ գցեց, Փոստանջյանը հանեց “մանթրաժից”. Մ. Մինասյան

 “Նախագահի որոշումը բխում է մեր պետականության շահերից, եւ ավելի կարեւոր բան, քան ազգային անվտանգությունն է, լինել չի կարող: Հատկապես այն պարագայում, երբ գտնվում ենք “ոխերիմ հարեւանների” շրջապատում”,- այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, ասաց ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նա նշեց, որ իր կարծիքով` Վիլնյուսյան համաժողովին, թեեւ որոշակի վերապահումներով, բայց փաստաթուղթ կընդունվի:  

Իսկ Մաքսային միություն մտնելըը Հայաստանին թույլ կտա առավել ակտիվ օգտվել  ռուսական շուկայից, որտեղ նաեւ   ՄՄ անդամ այլ երկրներ կան: Ըստ նրա՝ դա հայկական շուկան առավել մրցունակ կդարձնի:

Խոսելով  ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի` նախագահին հնչեցրած հարցից, Մկրտիչ Մինասյանն ասաց, որ մենք ինքերս մեզ եւ “Ժառանգության” գործընկերներին պետք է հարց տանք, թե ում ջրաղացին էինք ջուր լցնում եւ որ պահին: 

“Այդ հարցից առաջ մեր նախագահի կողմից Ադրբեջանի պատվիրակության նախագահին հստակ պատասխան տրվեց եւ ասվեց, որ եթե դժգոհում եք քսան տոկոսից, հնարավոր է հետագայում դժգոհեք նաև 25-30 տոկոսի կորստից: Ադրբեջանի պատվիրակությունն  այդ պատասխանից հետո “մանթրաժի” մեջ էր, սակայն Զարուհի Փոստանջյանը նրանց այդ  “մանթրաժից” հանեց եւ հարց է, թե ինչի համար, ում համար եւ ում դուր գալու համար”,- ասաց Մ. Մինասյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ