26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թովմասյանը ծանոթ չէ Ասրյանի ու Փոստանջյանի հայտարարություններին

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ծանոթ չէ ՛՛Հայոց արծիվներ՛՛ ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարությանը, թե ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցի համար պետք է խարույկի վրա այրել: Այս մասին նախարարն ասաց այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում: 

Նախարարը ծանոթ չէր նաև Փոստանջյանի նամակին՝ ուղղված Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի նա ապահովի իր անվտանգությունը: ՛՛Եթե չեմ կարդացել, չեմ մեկնաբանի՛՛,-նկատեց նախարարը:

Հարցին, թե չի պատրաստվում ծանոթանալ, նա պատասխանեց. ՛՛Չգիտեմ՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ