07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ով հավես ունի Հրանտ Մաթևոսյան կկարդա, ոչ թե նվաստացած մարդու խնդրագիր”

Լրագրողների հետ հանդիպմանy, այսօր նախկին ՊՆ փոխնախարար՝ Վահան Շիրխանյանն անդրադարձավ Զորի Բալայանի հայտնի նամակին, մասնավորապես նշելով.

՛՛Մեր հասարակությունը չափից դուրս մեծ նշանակություն է տալիս այս նամակին, ինչը չարժեր, մանավանդ, երբ մտավորականը իր մտատանջությունը հայտնում է` մի մարդուն, որին կարող է դիմել, կար մի ժամանակ երբ շատ մտավորականներն էին քննադատական նամակներ գրում պաշտոնական Մոսկվա՛՛:

Շիրխանյանի դիտարկմամբ՝ Զորի Բալայանը հրապարակախոս է և նրա զենքն էլ գրիչն է.” Ես համոզված եմ, որ ռուսական էլիտան դրա վրա ուշադրություն կդարձնի: Որպես կանոն նման նամակները հետևանք չեն ունենում: Մոռացվում են, սակայն ազդեցություն թողնում են”:

Զորի Բալայանը նախկին Պ նախարարի խոսքով՝ միշտ եղել է պանթուրքիզմի դեմ պայքարող մտավորական, որը վերջինս արտահայտել է տարիներ շարունակ բազմաթիվ հրապարակումներով և եթե նա Պուտինին հիշեցնում է դրա մասին, ապա դրանով  ու՞մ է վնասում:

Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պատրաստ է կիսել Շիրխանյանի տեսակետը, բայց մի կետով. ”Զորրի Բալայանը տարիքն առած մարդ է և պետք չէ ուշադրություն դարձնել նրա վրա, բայց պետք է հասկանալ,  որ դա քաղաքականություն է, ոչ այնպիսին, որ Մագելանից հինգ հարյուր տարի հետո Զորի Բալայանը իրականացրեց շուրջերկրյա ճանապարհորդություն”:

Ազատ Արշակյանի դիտարկմամբ` երկու հարյուր տարի հետո , երբ Հայաստանը ունի այլ ընտրություն, Բալայանը քննարկման է դնում Թուրքմենչայի պայմանագիրը.

“Ով որ հավես ունի երեսուն էջ գրելու` Հրանտ Մաթևոսյան կկարդա, ոչ թե նվաստացած մարդու խնդրագիր: Նման բան ես ուզում գրել` քո երկրի նախագահին գրի, ուրիշին գրելուց հոխորտա: Սա ես գնահատում եմ, որպես կարոտախտ՝ Սովետական միության հանդեպ, այսինքն՝ այն կարգավիճակի հանդեպ, որը զորի բալայաններն ունեին այն ժամանակ”,-հավելեց Ազատ Արշակյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ