Առաջին հաղթանակն Ալմա Աթայից
Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից 69(կգ) քաշային կարգում Արամ Ամիրխանյանը տարավ առաջին հաղթանակը:
Հայ բռնցքամարտիկը 1/32-րդ եզրափակիչում առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Արտյոմ Մասիլիի նկատմամբ:
Հաջորդ մենամարտը Ամիրխանյանը կանցկացնի հոկտեմբերի 20-ին: 1/8-րդ եզրափակիչ փուլ դուրս գալու համար հայ բռնցքամարտիկը պետք է մրցի Լիտվայի ներկայացուցիչ Էիմանտաս Ստանլոնիսի հետ: