26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Զարուհի Փոստանջյանը խնդրում է պաշտպանել իրեն ՀՀԿ-ական 4 պատգամավորներից

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նամակով է դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որում մասնավորապես ասված է.

”Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում իմ կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները իմ նկատմամբ հրապարակավ հնչեցրեցին վիրավորական եւ, ըստ էության, սպառնալից հայտարարություններ: Ուստի խնդրում եմ, օգտագործելով Ձեր լիազորությունները (Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնների հաստատումը եւ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովումը), ՀՀ ԱԺ-ի տարածքում ապահովել իմ անվտանգությունը, ինչպես նաեւ անխափան աշխատանքի հնարավորությունը: Մասնավորապես` պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի եւ Մհեր Սեդրակյանի կողմից իմ նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու ցանկությունը բացառելու համար միջոցներ ձեռնարկել, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ ինձ, ինչպես նաեւ չօգտագործեն ՀՀ ԱԺ ամբիոնը ինձ վիրավորելու եւ իմ անձի շուրջ թշնամական մթնոլորտ ստեղծելու համար: Ինձ համեմատելով թուրքերի եւ ադրբեջանցիների հետ` նրանք ցույց են տալիս, որ իմ նկատմամբ ունեն նույն թշնամանքը ինչ եւ այդ ազգերի ներկայացուցիչների դեմ եւ համանման թշնամանք են փորձում հարուցել իմ նկատմամբ ուրիշների մոտ”: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/10/16/396888/ 

© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ