08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մխիթարյանը` հավաքականի ռմբարկու

Երեկ կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրավեց  իտալացիների դարպասը:
Դա Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի 12-րդ գնդակն էր երկրի գլխավոր թիմի կազմում, որի շնորհիվ Մխիթարյանը շրջանցեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Պետրոսյանին եւ դարձավ հավաքականի գլխավոր ռմբարկու:

Մխիթարյանին 12 գոլ խփելու համար պահանջվեց 43 հանդիպում: Նշենք, որ ռմբարկուների ցուցակում 3-4 հորիզոնականնեը կիսում են Գեւորգ Ղազարյանն ու Յուրա Մովսիսյանը, ովքեր խփել են 9-ական գնդակ:

5-րդ հորիզոնականում է Էդգար Մանուչարյանը, ում հաշվին գրանցված է 8 գնդակ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ