07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ կա, որ դուռը համբուրեց. Հովսեփյանը՝ դատախազության ՛՛հեղափոխական՛՛ անցուդարձից

Նախկին գլխավոր դատախազի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը չի կարծում, թե Աղվան Հովսեփյանի հրաժեշտը, մասնավորապես դատախազության դուռը համբուրելը պետք է քննադատել: ‘’Ի՞նչ կար այդտեղ քննադատելու: Ոչ մի զգացմունքի պոռթկում չկար: Մարդը 40 տարի աշխատել է այդ հիմնարկում: Քննադատում են նրանք, ովքեր պետական մտածելակերպ չունեն’’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանը:

Հովսեփյանն ասաց՝ չի հետաքրքրվում դատախազությունում տեղի ունեցող ՛՛կադրային ջարդով՛՛: ‘’Չեմ հետաքրքրվում, չեմ իմացել, որ որևէ մեկին հեռացրել են աշխատանքից: Իրենց դիմումներով են հեռացել’’: Դիտարկմանը, թե գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի նշանակմանը հետեւեցին կադրային փոփոխությունները, մեր զրուցակիցն արձագանքեց.

‘’Դե բոլոր հիմնարկներում էլ լինում է, որ ղեկավարը փոխվում է մարդիկ դիմում են գրում, ազատվում են: Չեմ կարող առանձնացնել, ասել` դատախազությունում են մենակ այդպես անում կամ որևէ այլ կառույցում’’:

Հարցին, թե կարելի է սա որակել որպես կադրային ջարդ,  Ռուբեն Հովսեփյանը պատասխանեց. ”Եթե մարդն ուզում է գնա հանգստի, հեռանա, ինչպե՞ս որակենք դա կարդային ջարդ, չէ, այդպես չեմ կարծում”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ