14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բյուջեի կատարողականի վերաբերյալ ընթացող քննարկումները կառուցողական են /տեսանյութ/

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ հավաստիացնելով՝ խորհրդարանում բյուջեի  կատարողականի վերաբերյալ ընթացող քննարկումները բավական կառուցողական են: 

«Երբ ընտրվում է նոր խորհրդարան, այն նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը քննարկում էր սեպտեմբերին, գարնանային վերջին նստաշրջանում ԱԺ-ն չէր աշխատում և սա առաջացնում էր խնդիրներ՝ հաջորդ տարվա բյուջեի ձևավորման հետ կապված: Իսկ երբ քննարկումները անցկացվում են հունիսին, կառավարությունը կարողանում է որոշակի ճշգրտումներ իրականացնել հաջորդ տարվա բյուջեի պլանավորման հարցերում: Կառավարությունը զրկվում էր հաջորդ տարվա բյուջեն լրամշակելու հնարավորությունից, իսկ հունիսին քննարկումն անցկացնելու պարագայում այդ հնարավորությունը գործադիր մարմնին տրվում է»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ