07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտոնյաները միջնորդում են Կոմայգում կանգնող Մաշայի, Սաշայի, Լիզուլիկի համար …

Վերջերս Մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանը անդրադարձել է “Կոմայգու” գիշերային տարօրինակ կյանքին եւ դիմել էր Երեւանի քաղաքապետարանին եւ ոստիկանությանը՝ կարգավորելու ստեղծված իրավիճակը:

Henaran.amը մինչ ՄԻՊ-ի դիմումը, ավելի վաղ տեղեկացրել էր, որ  քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների հետ համատեղ հերթապահություն են սահմանել Կոմայգու տարածքում:

Մեզ հետ զրույցում հերթապահողները պատմեցին, որ կարգի են բերում այդտեղ կանգնողներին` փորձելով հնարավորինս մաքրել տարածքը : Չենթարկվողներին նույնիսկ բերման են ենթարկում ոստիկանություն:

“Բայց նրանք ունեն պաշտոնյա միջնորդներ՝ զանգում են Մաշայի, Սաշայի, Լիզուլիկի համար: Բնական է հաջորդ օրը վերջիններս նորից նույն տեղում են”,-նշեց մեր զրուցակիցը: Ըստ նրա, հենց այդ պատճառով հնարավոր չէ կարգավորել հարցը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ