Մոտեցավ ինձ՝ ձեռքիցս քաշեց և … Ստամբոլցյանը բռնացե՞լ է Անի Զախարյանին/վիդեո/
“Նոր քաղաքական մշակույթ կուսակցության” նախագահ Անի Զախարյանը այսօր մասնակցում էր “Ոչ գենդերային այլասերմանը” բողոքի ակցիային: Սակայն նրա ներկայությունը բավականին բացասական ազդեցություն գործեց ներկաների վրա: Ակցիայի կազմակերպիչները Henaran.am-ի թղթակցին տեղեկացրին, որ Անիի մասնակցությանը չեն սպասել, սակայն Անին պնդեց հակառակը:
Դեռևս Թամանյանի արձանի մոտից` երթի մեկնարկից առաջ Անի Զախարյանին է մոտենում “Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման ” միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը և հրելով ցանկանում վերջինիս հեռացնել ակցիայի վայրից:
“Եկավ, մոտեցավ ինձ՝ ձեռքիցս քաշեց և դրսևորեց բռնություն իմ նկատմամբ և սա հայ տղամարդն է անում հայ կնոջ նկատմամբ, որն էսօր ելել կանգնել է հայ արժեքներ է քարոզում”,-պատմեց Անի Զախարյանը հավելելով.”Էսօր նման քաղաքական գործիչները, որոնք ձախողում են ապրել՝ փորձում են վարկաբեկել Անի Զախարյանի անձը, ինձ անվանելով ամենաանբարոյական բառերով”:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: