21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ տարբերություն քաղաքական գործչի եւ ճանճի միջեւ. մտքեր մամուլի օրվա առիթով

Հայ մամուլի օրվա առիթով լրագրողների հետ մամուլի ասուլիսում ՛՛Հրապարակ՛՛ օրաթերթի գլխավոր խմբագիր՝ Արմինե Օհանյանը, նախկինում ՛՛02՛՛, “Հայք” թերթերի խմբագիր Վասակ Դարբինյանը և ՛՛Nyut.am՛՛ կայքի, ՛՛Հայացք՛՛ թերթի խմբագիր Աշոտ Աղաբաբյանը անդրադարձան մամուլի եւ լրագրության խնդիրներին: 

Վասակ Դարբինյանը մամուլի դերը համեմատեց այսօր նշվող անեսթեզիոլոգների տոնի հետ, թե ”մամուլի դերը նաև հասարակությանը քնեցնելու մեջ է, սակայն շատ լուրջ մի ընդունեք ասածս”: 

Աշոտ Աղաբաբյանն էլ պատմեց թեմային առնչվող նոր անեկդոտը.”Մեկին հարցնում են՝ի՞նչ տարբերություն ճանճի և քաղաքական գործչի միջև, ասումա երկուսին էլ կարելի է թերթով սատկացնել”:

Աղաբաբյանի դիտարկմամբ՝ Հայաստանում մամուլը կայացել է, չնայած մամուլի լավագույն շրջան համարվում է 1990-96 թվականները: Խմբագիրը նկատում է , որ վերջին տարիներին լրագրողներին պակասում է գիտելիքի ՛՛բագաժը՛՛:

“Հրապարակ”-ի խմբագիրն էլ գտնում է, որ մամուլը իր վրա վերցնում է հասարակության սանիտարի դերը, ՛՛քանի որ լրագրողները շփվում են տարատեսակ երևույթների և անձանց հետ”:

Խմբագիրները համաեմատակններ անցկացրին խորհրդային մամուլի և անկախ Հայաստանի մամուլի միջև. ”Երբեք մամուլը այսքան լավ վիճակում չի եղել: Չնայած 90-ականներին մեզ համար աշխատելը շատ հեշտ էր, քանի որ այսքան շատ կայքեր և լրատվամիջոցներ չկային ”,-նկատեց Արմինե Օհանյանը:

Ինչ վերաբերվում է մամուլի ազատությանը, բանախոսները կարծում են, որ ,այնուամենայնիվ, մամուլը Հայաստանում ազատ է, սակայն խորհուրդ են տալիս անձնական վիրավորանքներով և էթիկայից դուրս բառերով չպայմանավորել մամուլի ազատությունը:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ