04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչու են կադրային փոփոխություններ արվում (տեսանյութ)

«Ծառայության սահմանային տարիքն ուղղակի բարի ցանկություն չէ: Գլխավոր շտաբի պետի հետ որդեգրել ենք մի մոտեցում, որ ծառայության սահմանային տարիքն ուղղակի բարի ցանկություն չի, դա օրենսդրությամբ է սահմանված, որից հետո ծառայության արդյունավետությունը նվազում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով վերջերս Ռազմական ոստիկանության պետի փոփոխությանը։ 

Կենտրոնական հոսպիտալի պետի փոփոխության մասին՝ նախարարն ասաց, որ շատ հոսպիտալներ միանում են քաղաքացիական հիվանդանոցներին, քանի որ հոսպիտալները երբեմն ունեն ավելի լավ պատրաստված անձնակազմ ու ավելի լավ շենքային պայմաններ: Նախարարն ընդգծեց, որ կենտրոնական հոսպիտալի հետ կապված խնդիրներ են եղել՝ կարգուկանոնի, սանիտարահիգենիկ պայմանների: «Կար բուժման արհեստական երկարացման և այլ երևույթների հետ կապված մտահոգություններ: Ես ուսումնասիրել եմ մեր բոլոր բժիշկ սպաների տվյալները»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:  Նա նշեց՝ նորանշանակ պետը Սիսիանի զինհոսպիտալի նախկին պետն է։ «Ինձ շատ տպավորել է այնտեղի հոսպիտալում կատարված աշխատանքը»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Հարցին, թե հնարավոր է ռազմական օգնություն լինի Սիրիա, նախարարը պատասխանե, որ բացի հումանիտար օգնությունից Սիրիա լրացուցիչ ուժեր ուղարկվելու հարց չի քննարկվում։ «Հատկապես այնտեղ զորք կամ զինծառայողներ ուղարկվելու հարց չի քննարկվել», – ասաց Վիգեն Սարգսյանը։ Նա նշեց՝ չի բացառում, որ կարող է իրավիճակ ստեղծվել, երբ մենք ցանկություն ունենանք. «Բայց չեմ ակնկալում, որ առաջիկայում այդպիսի որոշում կայացվի»,- եզրափակեց նախարարը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ