16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Կաթողիկոսին սատանա է ասել՝ կանչել են նախարարություն

Henaran.am-ի Գյումրիի աղբյուրները տեղեկացնում են, որ ամենայն հավանականությամբ աշխատանքից կազատվի Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ է հրավիրվել: 

Բանն այն է, որ օրերս տեղական ՛՛Գալա՛՛ հեռուստաընկերությամբ Նիկոլայ Ծատուրյանը  Ամենայն հայոց կաթողիկոսին անվանել է ՛՛սատանա՛՛:

Գյումրիի թատրոնում կարծում են, որ հենց դրա համար են կանչել Ծատուրյանին եւ առաջարկելու են աշխատանքից ազատման դիմում գրի:

“Մենք վճռականորեն ենք տրամադրված, պայքարելու ենք բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով, պաշտպանելու ենք մեր գեղարավեստական ղեկավարին”,-Henaran.am-ին ասացին Գյումրիի թատրոնից: 

Նիկոլայ Ծատուրյանը մեզ հետ հեռախոսազրույցում չհերքեց, որ Կաթողիկոսին սատանա է անվանել: “Կանչել են նախարարություն, չեմ բացառում, որ հենց դա է պատճառը: Հանդիպեմ՝ պարզ կլինի”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ