Միշտ սիրահարված Թագուհի Ղազարյանը /տեսանյութ/
Ամեն մարդ իր ներսի զգացածով պետք է ընտրի մասնագիտություն, որ աշխատանքը բեռ չդառնա, այլ օրը դարձնի նվիրումի ու սիրո տոն:
Ասմունքող Թագուհի Ղազարյանը ավարտել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, մասնագիտությամբ դրամատիկ դերասան է, սակայն վստահ է ՝բեմ կբարձրանա միայն պոեզիան ներկայացնելու առաքելությամբ:
«Ես միշտ սիրահարված եմ, ու այդ զգացումը անհատ էակի մեջ չեմ ասոցացնում: Իմ մեջ զգացմունքը այնքան շատ է, որ ինձ միշտ թվում է, թե սիրահարված եմ: Ես էլ չգիտեմ, ո՞ւմ եմ սիրահարված: Եթե սեր չկա քո մեջ ապրելու իմաստը զրոյանում է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թագուհի Ղազարյանը:
Թագուհի Ղազարյանը արդեն մի քանի մենահամերգ է ունեցել ու ձևավորել ասմունքողի և դահլիճի միջև ծնվող հավատի ու սիրո ձոներգը:
Թագուհին երբեք չի երազում, բայց բազմաթիվ նպատակներ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում: