«Եկել է ԼԳԲՏ քարոզչության դեմն առնելու ժամանակը»/տեսանյութ/
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետները այսօր՝ հունիսի 27-ին հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեցին «Ո՞վքեր և ինչպե՞ս են Հայաստանում զբաղվում ԼԳԲՏ քարոզչությամբ» թեմայի շուրջ:
Արման Ղուկասյանը անդրադարձավ հարցին, թե միասեռականների դեմ արվող ակցիաները կարող են քարզչության գործիք հանդիսանալ:
«Այս ամենը ունի երկու կողմ: Մեկը, որ ներկայացվում է այս ամենը ինչ նպատակներ ունի, մյուս կողմից դու դառնում ես որոշակի քարոզող: Բայց, եթե արդեն այն փուլն է, որ Երևանի կենտրոնում, կոնկրետ «Կարապի լճի» տարածքում տեղադրվում են պաստառներ, որոնք միասեռականություն են քարոզում և այդ տարածքում զբոսնող ընտանիքները և երեխաները տեսնում են դա, ապա ինչպես չխոսել այս երևույթի դեմ»,-նշեց Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ կան դեպքեր, երբ պայքարը այլ ճանապարհ չունի:
«Եկել է այն փուլը, որի դեմը կամ պետք է առնենք, կամ ժամանակի ընթացքում մենք կտեսնենք, որ սա ոչ միայն հոգևոր արժեքների պայքար է, այլ նաև քաղաքական գործիք է»,-ընդգծում է փորձագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: