15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Պատգամավորներին անհանգստացնում է ճանապարհների, զուգարանների բացակայության խնդիրը

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասում է, որ յուրաքանչյուր երկրի այցեքարտը ճանապարհներն են, իսկ մեր երկրի ճանապարհներն անմխիթար վիճակում են գտնվում: «Ի՞նչ ենք մենք նախատեսում, որ կարճ ժամանակահատվածում ունենանք որակյալ ճանապարհներ»,-այսօր 2016 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանին՝ ասաց Հարությունյանը:

Փոխնախարարն ասաց, որ շինարարություն իրականացնում են այն չափով, որքան բյուջեն թույլատրում է: Նա նշեց, որ կան մի շարք պայմանագրեր այս պահի դրությամբ, հյուսիսային շրջանում են նախատեսվում նաև ճանապարհների վերականգնում:

Խոսրով Հարությունյանն արձագանքեց, որ հույսով է, թե բացի ճանապարհներից նաև հանգստյան գոտիների, զուգարանների խնդիրը կլուծվի, որպեսզի տուրստների համար առաջին անհրաժեշտության պայմանները նորմալ լինեն:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ