21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

230 միլիոն խորանարդ մետր ջուր լցնելու խնդիր ունենք. Հարությունյանը՝ ախուրյանցիների բողոքից

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կառավարության որոշմանը՝ Սևանա լճից 100 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնել: «Այս պահին Ախուրյան ջրամբարում 230 միլիոն խորանարդ մետր ջրի պակաս կա: Անցած տարի այս օրերին Ախուրյան ջրամբարն ամբողջովին լցվել էր և թափվում էր ջուրը, սակայն այսօր մենք այնտեղ 230 միլիոն խորանարդ մետր ջուր լցնելու խնդիր ունենք: Ազատի ջրամբարում էլ 17 միլիոն խորանարդ մետր ջուր լցնելու խնդիր ունենք: Մենք այդ ջուրը տանում ենք ջրամբարները լցնելու համար»,- ասաց  Արսեն Հարությունյանը:

Դիտարկմանը, թե այս տարվա կլիման նախորդ տարվանից շատ չի տարբերվել, նա արձագանքեց. «Կլիման այս տարի շատ է տարբերվում: Հիմա մենք արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկատվություն ունենք, որ այս տարի վիճակը 20 տոկոսով ավելի է ծանրացել: Այս տարին բավականին ձնառատ է եղել, բայց գարնանն ակնկալվող անձրևները, որոնք այդ ձյունը պետք է տանեին ջրամբարներ, չեն եղել: Գարնանը եղել է արև, որն այդ ձյունը գոլորշիացրել է, մի մասն էլ հողն է ներծծել իր մեջ»,- մանրամասնեց Հարությունյանը:  

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ