01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

5 ոսկե և 1 արծաթե մեդալ` հայ մարզիկներին

Այսօր (15 հոկտեմբերի 2013) Ուկրաինայի Յալթա քաղաքից Երևան Է ժամանել Հայ սև գոտիների ասոցիացիայի քունք ֆուի հավաքականը, որը մեկնել էր Ուկրաինա մասնակցելու Եվրոպայի քունք ֆուի գավաթի բաց առաջնությանը: Ինչպես նշեց ասոցիացիայի նախագահ Արմեն Հարությունյանը, առաջնությունն անց էր կացվում քունք ֆու մարտարվեստի “թաուլու” (կոմպլեքս   վարժությունների  ցուցադրում), “թույ շոու”  (թայ չի չուան մարտարվեստի մենամարտային ձև)  և “սանդա”  (լրիվ կոնտակտային մենամարտ) ոճերում: Առաջնությանը մասնակցում էին 6 երկրների 35 ակումբներ: 

Մեր 9 մարզիկներից բաղկացած հավաքականը հանդես է եկել սանդա ոճում՝ նվաճելով 5 ոսկե և մեկ արծաթե մեդալև ընդհանուր թիմային հաշվարկով գրավել է 3-րդ տեղը”: Ասոցիացիայի ավագ  մարզիչ Սարգիս   Հարությունյանը նշեց, որ առաջին անգամ էինմասնակցում այդպիսի բարձրակարգ առաջնության և տպավորված է մասնակից մարզիկների բարձր վարպետության աստիճանով: 

Հավաքականի մարզիկները նշեցին, որ օրվա հերոս համարում են Հենրիկ Ազատյանին, ով հանդես գալով իր տարիքային կարգից բարձր կարգում՝ եզրափակիչ փուլում ջախջախել է ադրբեջանցի մարզիկին և գրավել առաջին տեղը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ