06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Պահանջում է քրեական գործ հարուցել

Վերջին իրադարձությունների հետ կապված, անհանգստացած լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությամբ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նամակ-դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Նամակում մեջբերված են, մասնավորապես, Խաչիկ Ասրյանի կողմից հնչեցված սպառնալիքները Զ. Փոստանջյանի հասցեին:  Որպես ապացույց ներկայացվել են մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերը, որոնք մեջբերում են Ասրյանի հետևյալ արտահայտությունը.

“Զարուհի  Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’ Արկի, այլ՝ որպես Ռամիլ Սաֆարովի”:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմում է Գ. Կոստանյանին՝ հարուցել քրեական գործ Խ. Ասրյանի նկատմամբ և նրան ենթարկել համապատասխան պատասխանատվության՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի, այն է՝ “սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը,…” համարվում է հանցագործություն և նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Տեղեկացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ