21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Անեսթեզիոլոգները նույնպես հեռանում են

Բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի բաժանմունքի դասախոս, բժիշկ-անեսթեզիոլոգ Էմիլ Վարդապետյանը  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր մասնագիտության առանձնահատկությունների մասին:

«Մասնագիտությունը Հայաստանում բավականին զարգացել է և մենք փորձում ենք չզիջել Եվրոպական և այլ երկրներին, սակայն նյութատեխնիկական բազայի խնդիր կա, հետևաբար հաճախ չի ստացվում»:

Հոկտեմբերի 16-ը համարվում է անեստեզիոլոգների օր: Բժիշկը անդրադարձավ նաև այդ օրվա նախապատմությանը: Այս օրը անեսթեզիոլոգներնն է համարվում 1846 թվականից, երբ առաջին անգամ Բոստոնի ատամնաբուժարաններից մեկում՝  լիարժեք անզգայացում է արվել:

Բժիշկը տեղեկացրեց, որ անզգայացման համար նախատեսված դեղորայքը այսօր շատ էժան է, սակայն ոչ բոլոր հիվանդանոցներն են զինված համապատասխան սարքավորումներով:

Էմիլ Վարդապետյանը նշեց նաև, որ վերջին տարիներին բավականին բանիմաց մասնագետներ հրավիրվում են արտերկրից և ցավոք մասնագետների արտահոսք կա.»Այս մասնագիտությունը բանիմացություն և հմտություն պահանջող մասնագիտություն է, հետևաբար լուրջ մասնագետների բացը երկրում արդեն խնդիր է”:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ