26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Միակ ելքը՝ խաղատներն ընդհանրապես արգելելն է

Խախտած չեմ լինի ազատականության սկզբունքները եթե ասեմ, որ խաղատները պետք է արգելվե’ն: Անընդունելի է եւ անբարոյական մարդկանց հիվանդագին մոլեռանդությունը չարաշահելով գումար աշխատելը: Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե պետական պաշտոնյաներն են վիթխարի գումարներ տանուլ տալիս` դա պետությանը ուղիղ հարված է, քանի որ նման մարդիկ չեն կարող հաջորդ օրը պետության շահերի մասին մտածել (անկախ այն բանից, որ մեր երկրում առանց այդ էլ չեն մտածում): Զարգացած եւ ազատական շատ երկրներում կամ ընդհանրապես արգելված են մոլեխաղերը, կամ էլ խիստ սահմանափակված:

Շահույթների առյուծի բաժինն էլ` երբեմն մինչեւ 90 տոկոս գնում է պետությանը` սոցիալական ծրագրեր իրականացնելու նպատակով: Մեզ մոտ դրան հասնելը անհնար է` միեւնույն է թաքցնելու են իրական շրջանառությունն ու եկամուտը:

Ոչ էլ հնարավոր է լինելու արգելել պետական պաշտոնյաների մուտքը նման վայրեր, ինչպես եվրոպական շատ երկրներում է արվում: Ուրեմն միակ ելքը ընդհանրապես արգելելն է: Խաղատները` չարորակ ուռուցք են հասարակության մարմնի վրա:

Ժառանգության” մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն է սոցցանցում անդրադարձել պաշտոնյաների խաղատների  կյանքի իրավունքին եւ մասնավորապես պաշտոնյաների խաղատներ այցելելու իրողությանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ