Մի շարք մարդիկ իրենց տեղում չեն. Արմեն Ավանեսյան/տեսանյութ/
«Երբ հանրային կյանքում անառողջ մթնոլորտ կա, երբ տեսնում ենք, որ իրավունքը և մեր իմացած ճշմարտությունները այլևս ճշմարտություններ չեն, և շատերի համար կան ճշմարտություններ, որոնք Սահմանադրությունից դուրս են, ապա ի հայտ է գալիս բողոքը և բողոքի տարբեր ակտեր կարող են լինել, այդ թվում զինված պայքարի տարբերակ կամ կոչ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորմանը և Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործնեության դրդապատճառներին առնչվող հարցին՝ ասաց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը:
Գրականագետը չի զարմանում, բայց նկատում է, որ այսօր անգամ տաքսու վարորդն է իրեն իրավունք վերապահում խոսել խանբեության մասին, բայց հենց ինքը խաբեությամբ ավել գումար է վերցնում հաճախորդից.«Այսինքն՝ յուրաքանչյուր ոք արժանի է այն կառավարությանը, որն ունի: Մի շարք մարդիկ իրենց տեղում չեն…»,-ընդգծում է գրականագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: