17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ազատամարտիկի դատավարությունը մեկ օրով հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ազատամարտիկ-գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատաքննությունը: Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը միջնորդել է դատարանին՝ քննարկելու ազատամարտիկին համաներմամբ ազատելու հարցը:

Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/: Ըստ մեղադրանքի  Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: 

Հոկտեմբերի 10-ի դատական նիստը ընդհատվել էր աշխատանքային օրվա ավարտի պատճառով:

Այսօրվա դատական նիստում՝ դատարանը որոշեց, որ գործի քննությանը պետք է մասնակցի նաեւ քննիչը: Քանի որ էլի աշխատանքային օրվա վերջ էր, դատական նիստը մեկ օրով հետաձգվեց:

Դատարանի շենքի դիմաց կրկին հանրահավաք էր: Ազատամարտիկները պահանջում էին ազատել իրենց ընկերոջը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ