27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինչքան սիգ տեսնում եք վաճառքում, Սևանինն է» /տեսանյութ/

 

Ձուկը ոչ միայն բարձրորակ սնունդ է, այլև Սևանա լճի  էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Վերջինս շեշտեց՝ եթե ձկան պաշարները պակասեն, դա  կարող է հանգեցնել ընդհուպ մինչև ճահճացման:
Բանախոսն ընդգծեց՝ աշխարհում ընդունված է՝ չի կարելի որսալ այն կենդանիներին, որոնք գոնե մեկ անգամ սերունդ չեն տվել: Բայց ինչ վերաբերում է Սևանի ձկներին, ապա վստահաբար կարելի է ասել՝ ձկնորսները այս կարգը հաշվի չեն առնում ու որսում են նաև այն ձկներին, որոնք դեռևս սերունդ չեն տվել: Անգամ շուկաներում  վաճառվող մանրաձուկն է այդ մասին վկայում:

«Կուզենայի խոսել նաև Սևանի մակարդակի մասին: Հարկ է շեշտել, որ Սևանի մակարդակը յուրաքանչյուր տարի պետք է ավելանա, ոչ թե պակասի:  Հունվարի մեկի տվյալներով կարող եմ ասել՝ նախորդ տարի ավելի քան քսան սանտիմետրով Սևանի ջրի մակարդակն ավելացել է: Ասածս հենվում է հիդրոլոգների  հաշվարկների վրա: Իհարկե,  ընդգծեմ, որ մակաչդակի բարձացումն էլ պետք է լինի նորմայի սահմաններում: Մասնագետներն այդ ամենը հաշվարկում են», – շեշտեց բանախոսը:

Վերջինս  նշեց՝ սիգի  անցած տարվա պաշարը որսից հետո  եղել է մոտավորապես  450 տոննա, բայց  խոսքը միայն արդյունագործական պաշարների  մասին է, այսինքն՝  այն ձկների, որոնք կարելի է որսալ. մանրաձուկը չի  հաշվվում: 
«Իսկ մանրաձուկը ձկան ընդհանուր պաշարի մեջ մոտ 80 տոկոս է կազմում: Ինչքան սիգ տեսնում եք  վաճառքում, դա Սևանինն է, քանի որ ցանցավանդակներում գրեթե չեն բազմացնում  ձկան այս տեսակը», –  նշեց Բարդուխ Գաբրիելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ