27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանի ավագանու անդամ լինելը բարձր պատիվ է. Տարոն Մարգարյան

Երևանի 3-րդ գումարման ավագանու առաջին նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, նախ շնորհակալություն է հայտնել երևանցիներին՝ վստահության քվեի համար և շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին: 

«Նախ և առաջ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Երևան քաղաքի ավագանու անդամ ընտրվելու առթիվ և շնորհակալություն հայտնել բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 14-ին իրենց վստահության քվեն տվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերին և տեսլականին, որը, վստա՛հ եմ, մեր փորձառու թիմով անպայման կյանքի ենք կոչելու:

Երևանի ավագանու նախորդ տարիների աշխատանքը եղել է համագործակցված, և վստահաբար կարող ենք ասել, որ այս ինստիտուտն արդեն կայացել է: Երևանի ավագանու անդամ լինելը բարձր պատիվ է և 3-րդ գումարման ավագանու անդամներից ակնկալում եմ լինել ակտիվ և կառուցողական:

Նաև վստահեցնում եմ, որ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը մշտապես պատարստ են քննարկել այն բոլոր ծրագրերն ու առաջարկները, որոնք կներկայացվեն և որոնք ուղղված կլինեն մայրաքաղաքում առկա խնդիրներին օր առաջ լուծումներ տալուն», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ավագանու անդամներին մեկ անգամ ևս մաղթել բեղմնավոր ու կառուցողական աշխատանք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ