20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Վարդևան Գրիգորյանը՝ համայնքների խոշորացման օրինագծից

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը կարծում է՝ Կառավարությունը մի տեսակ շտապողականություն է դրսևորում համայանքների խոշորացման հարցում:

«18 ծրագիր եք իրականացրել, որոնց արդյունքներն այդքան էլ հուսադրող չեն: Անձամբ եղել եմ մի շարք համայնքներում, մասնավորապես, Աշոցքում, որտեղ գրեթե ոչինչ չի փոխվել, մարդկանց  մեջ  հուսահատությունն է տիրում: 

Խոշորացված համայնքներին մի քանի տեխնիկա է հատկացվել և լուսարձակներ են տեղադրվել, բայց դրանք չեն փոխել իսկությունները: Դրանք միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ են եղել, հիմա հարց է, թե արդյոք այս փուլում ևս միջազգային կազմակերպությունները կրկին կֆինանսավորեն, թե ոչ, որովհետև նոր պայմանագիր կնքված չէ», – նշեց Վարդևան Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ