22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Դպրոցները, մանկապարտեզները, բոլորը. մեկ օր շուտ սա պետք է անել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հանձնարարական տվեց միասնական թվայնացված միջավայրի անցնելու աշխատանքի վերաբերյալ: «ՀՀ կառավարման արդյունավետության բարձրացման ու բիզնես միջավայրի համար պետք է տեղեկատվական ժամանակակից հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայացման կառավարման համակարգ»,-ասաց վարչապետը: Նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմիների ղեկավարներին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ սրա վերաբերյալ, իսկ աշխատակազմի ղեկավարն էլ պիտի 2 շաբաթում ամփոփի ու թվայնացման հստակ ժամանակացույց ներկայացնի:

«Մենք պիտի ունենանք թվայնացման քարտեզ, արդեն այս փորձը կա մի քանի գերատեսչություններում»,-նկատեց Կ. Կարապետյանն ու հավելեց.

«Կառավարման սուբյեկտների թվայնացումը բերում է նրան, որ ցայտուն երևում է, թե որտեղ ենք թերացել, մեկ օր շուտ սա պետք է անել: Դպրոցները, մանկապարտեզները, բոլորը պետք է անցնեն սրան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ