20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչպես ազատվել ծխելու սովորույթից.բժիշկը մանրամասնում է/տեսանյութ/

«Եթե մարդը որոշում է թողնել ծխելը, ապա միայն ինքը կարող է իրեն օգնել: Նա պետք է ձեռքին ունեցած վերջին տուփը, անկախ քանի գլանակ կա մեջը՝ ճմռթի ու դեն նետի: Ծխելը հնարավոր է թարգել միայն կամային հատկանիշների շնորհիվ: Ծխելը ավելի շատ սովորություն է»,-այսօր՝ հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեդլայն» կլինիկայի փոխտնօրեն , «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյան:
Բժշկի խոսքով՝ եթե կինը ծխելը թողնելուն ըմբռնումով  է մոտենում, ապա տղամարդու մոտ ծխելն առավել շատ ինքնահաստատման խնդիր է լուծում:

Նա ընդգծում է, որ ծխող տղամարդիկ ձեռք են բերում մի շարք ուռոլոգիական հիվանդություններ:

«Եվ դա մեծ բարդություններ է առաջացնում՝ կապված տղամարդկանց մոտ առաջացող սրտանոթային հիվանդությունների, ուրոլոգիական քաղցկեղների,  թոքի քաղցկեղի բուժման հետ: Այն բազմակի վնաս է, ոչ միայն վտանգ է տղամարդու սեռական առողջության, այլ նաև նրա ամբողջ օրգանիզմի և կյանքի համար»,- նշում է բժիշկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ