27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծխելը ուղղակի ամոթ է.բժիշկ/տեսանյութ/

«Ծխելը ամոթ է պարզապես: Ասենք, մարդը տանից մերկ դուրս չի գա: Ծխախոտի դեմ պետք է պայքարենք այդ սկզբունքով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեդլայն» կլինիկայի փոխտնօրեն , «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ, բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյան:

Գևորգ Գրիգորյանը նշեց, որ ծխելը հանգեցնում է անոթների սպազմի և տղամարդկանց մոտ հաճախ անպտղության պատճառ է դառնում:

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին նշեց, որ ուսումնասիրություն է արվել  6 000 կանանց շրջանում, որոնք ծխել էին կամ մինչև  հղիության պլանավորումը, կամ հղիության ընթացքում. «Ստացվել են այսպիսի տվյալներ: Մոտ 96 տոկոս դեպքերում, այն կանայք ովքեր ծխում էին հանգեցրել էր չզարգացող հղիության, վիժման և այլ  բարդությունների: 78 տոկոս դեպքերում այդպիսի կանայք տառապում էին անպտղությամբ: 36 տոկոս դեպքերում ծխելը հանգեցնում է  վաղաժամ ծննդաբերության կամ նորածինները ծնվում են խնդիրներով»

Մանկաբարձ-գինեկոլոգը ընդգծեց, որ հղիության ընթացքում ծխելը բերում է ընդհուպ թթվածնային քաղցի:
«Մինչ հղիությունը ծխող կանանց մոտ հաճախ է անպտղության դեպքեր գրանցվում:Մասնավորապես խախտվում է դաշտանային ֆունկցիան և ամբողջ հորմոնալ համակարգը: Ծխախոտը իր մեջ պարունակում է բազմատեսակ վտանգներ: Ծխախոտը պարունակում է կանցերոգեններ և բազմաթիվ տոկսիկ նյութեր, որոնք կնոջ հորմոնալ համակարգի վրա շատ են ազդում»,-նշեց Սոցկին հավելելով, որ ծխող կանանց մոտ հաճախ մաշկի չորություն է նկատվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ