27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր Ազնավուրին /ֆոտո, տեսանյութ/

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացավ «Քե՛զ համար, Ազնավո՛ւր» խորագիրը կրող  համերգը, որը նվիրված է մեծ շանսոնյեյի ծննդյան 93-ամյակին: Համերգին ներկա  էին Ազնավուրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը,    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  առաջին տիկին  Ռիտա Սարգսյանը, Աժ նախագահ Արա Բաբլոյանը,  ինչպես նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ 

Համերգի ընթացքում ելույթ ունեցան  Հայկ Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Մհերը, Ավո Խալաթյանը, Սիրանուշ Գասպարյանը, Ալյա Սեդրակյանը, Էմմա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Արամոն, Ֆորշը, Անդրեն, Արամեն, Սյուզի Մելքոնյանը կատարեցին շանսոնյեի հայտնի ստեղծագործությունները: 

Համերգի վերջում դահլիճում գտնվող վ   հանդիսատեսները թեքվել էին  դեպի Ազնավուրը, հիացած նայում էին նրան ու անդադար ծափահարում, իսկ Ազնավուրը, ինչպես նշեց համերգավարը, 93 տարին բոլորած, բայց    և մանուկ աչքերով նայում էր իր հայրենակիցներին ու ողջունում նրանց։ 

18870805_1389512054466276_2130149116_n

18871250_1389510174466464_664933012_n

18871374_1389511697799645_2087234915_n
Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ