20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեկնարկել է Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնապատումը

Հունիսի 1-ին մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի շրջանակներում կառուցվող Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնյա պատվածքի աշխատանքները:

Իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը գործարկել է բետոն փռիչ մեքենան՝ սկիզբ դնելով 2017թ.-ին բետոնյա պատվածքի իրականացման աշխատանքներին:

Շինարարական աշխատանքների հսկողությունն իրականացվում է վերահսկող ընկերության՝ «Սաֆեժ»-ի մասնագետների կողմից:

Վերանորոգումից հետո Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում երկշարք ճանապարհը կփոխարինվի քառաշարքով, իսկ շուրջ 15 կմ երկարությամբ հատված, շրջանցելով գործող ճանապարհը, կունենա նոր ծրագիծ:

Կապալառու կազմակերպությունը ճանապարհի այլ հատվածներում շարունակում է ճանապարհի հողային պաստառի լայնացման, ժայռային գրունտի պայթեցման, ինչպես նաև ջրթող կառույցների և ուղեանցերի շինարարական աշխատանքները:

Ընթացքի մեջ են նաև շրջանցիկ հատվածների շինարարական աշխատանքները:

Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 2-ի շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած 180 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային միջոցների հաշվին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ