26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայերենի գործածությունը վերահսկվում է նաև առանց Լեզվի պետական տեսչության. Հայկ Այվազյան

Լեզվի պետական տեսչությունն  իրականացրել է պարզունակ ստուգումներ, այն ինչ իր կանոնադրությամբ շատ ավելի լուրջ լիազորություններ են վերահապված եղել: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանալ  նշել է  ՀՀ կառավարٳթյան աշխատակազﬕ տեսչական բարեփոխումների  խմբի ղեկավար Հայկ Այվազյանն՝ անդրադառնալով Լեզվի պետական տեսչության լուծարման հարցին։

Նա հայտնել է , որ տեսչությունն արդյունք չունի ընդհանրապես, իսկ այն գործնեությունը,  որն իրականացնում է,  չի բխում օրենսդրությունից։

«Լեզվի պետական տեսչության նպատակը ստուգում իրականացնելը չէր կամ ցուցանակի գրառման հարցը չէր, այլ լեզվաքաղաքականության, այդ ոլորտում տարեկան ծրագրերի մշակումը. «Օրենքով ընդհանրապես վերահսկողություն հասկացողություն չկա»,-ասել է Այվազյանը:

Հարցին, թե  հնարավոր չէ՞ Լեզվի պետական տեսչությունը վերակազմավորել, ոչ թե փակել, Հայկ Այվազյանը նշել է , որ չկա հստակ ձևակերպում, թե ինչով պետք է զբաղվի լեզվի գործածության վերահսկողությամբ զբաղվող տեսչությունը։ «Առանց Լեզվի տեսչության էլ տարբեր ոլորտներում հայերենի գործածությունը վերահսկվում է շատ վաղուց, կլինի դա ցուցանակներ, դեղերի ոլորտ, ոչ պարենային ապրանքներ, մակնշում, հեռուստառադիոեթեր։ Այդ վերահսկողությունը  կա և շարունակվել է։ Լեզվի պետական տեսչությունը վերացական իրեն վերապահել է հայոց լեզվի ցանկացած տիպի վերահսկողություն, այսինքն, ըստ էության, պետք է աﬔն ինչ վերահսկի, որը 15 հոգով հնարավոր չէ իրականացնել»,- եզրափակել է Հայկ Այվազյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ