Ծառուկյանի նախկին օգնականը խորհուրդ է տալիս ինտրիգներ չփնտրել
«Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Նորա Առուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հորդորեց իր խորհրդարանում հայտնվելը չկապել ինտրիգների հետ: «Ստիպողաբար որևէ բան տեղի չի ունեցել, ման մի եկեք մի բան, որը չկա»: Պատգամավորն ընդգծեց, որ ինքը ԱԺ-ում է հայտնվել «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի որոշմամբ:
«Կարող եք ԿԸՀ հանձնաժողովի կայքը նայել և համոզվել, թե ես ինչքան ձայներ եմ հավաքել, իմ ձայների թվով ես երրորդն էի, արդյունքում ինքնաբացարկների հիման վրա «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի և խմբակցության որոշմամբ ես ԱԺ պատգամավոր դարձա»:
Հարցին, թե օրենսդրական ինչ գործունեությամբ հանդես կգա, պատգամավորը պատասխանեց. «Աշխատելու եմ պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովում: Աշխատանքս բաց է լինեու, կարող եք հետևել և մայիսին կաշխատենք»: