Համայնքների խոշորացման մեծագույն խնդիրը /տեսանյութ/
«Համայնքների խոշորացումը դրական բան է, ուղղակի պետք է գտնել ճիշտ ձևաչափ, որ դա օգուտ բերի, ոչ թե վնաս: Դա միանգամից չի կարելի անել: Մարդկանց պետք է նախապատրաստել, քանի որ, ասենք, կան գյուղեր, որ երեխաները պետք է դպրոց գնան, բայց կարող են որոշակի խնդիրներ առաջանալ: Եթե բոլոր գյուղերում ապահովվի ինտերնետ կապ, պարտադիր չէ, որ քաղաքացին գնա մարզկենտրոն ինչ-որ տեղեկանքի համար:
Կան համանքներ, որ մարզկենտրոնից հեռու են 70 կմ: Նմանատիպ խնդիրները կարելի է լուծել. տեխնիկական պրոբլեմներ են դրանք: Համայնքապետարաններում կարող են փաստաթղթերը պատրաստել, համացանցի միջոցով ուղարկել մարզկենտրոն ու տվյալ տեղեկանքը ստանալ քաղաքացու համար, թե չէ, թոշակառուն ինչպե՞ս կարող է այդքան ճանապարհ կտրել ու հասնել մարզկենտրոն», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման թեմային:
Վերջինս շեշտեց՝ համայնքների խոշորացման հարցում մեծագույն խնդիրը կարող է ծառանալ աշակերտների առաջ. եթե նա պետք է հարևան գյուղ գնա՝ հանրակրթական կրթություն ստանալու, նա ժամերով չի կարող սոված մնալ, ստացվում է՝ այս պարագայում աշակերտներին հարկավոր է ապահովել նաև սննդով: