26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Յուղոտ պատառներ են գտել» /տեսանյութ/

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է՝  Կառավարության ոոշումը՝ մի շարք պետական հաստատություններ վաճառքի հանելու վերաբերյալ, չի կարելի ճիշտ համարել: Այս մասին վերջինս նշեց այսօր՝ լրագրողների հետ զրույցում:

«Ոմանք վստահ են, թե իրենք լավ տնտեսագետներ են, բայց, ներեցե՛ք, նրանք ուղղակի դատարկ մարդիկ են: Պետպատվերի վերաբերյալ էլ մի բան ասեմ. լավագույն դեպքում, հիվանդը տալիս  է այդ փողի հիսուն տոկոսը: Եթե,  ասենք,   թոշակառուն ստանում է 50 հազար դրամ  թոշակ, նա ինչպե՞ս կարող է վճարել  վիրահատության համար: Պետությունը ոչ մի պատասխանատվություն չի  կրում իր քաղաքացու համար: Որ հանկարծ ընկաք հիվանդանոց, 4-5 հարյուր հազար գումար են ուզելու. քաղաքացին ի՞նչ անի: Գույքն էլ են վաճառում, թողնում գնում այստեղից», – նշեց բանախոսը: 

Վերջինս շեշտեց՝ պետական կառույցները վաճառքի հանելը նախատեսվել է նրա համար, որ բյուջեի  դեֆիցիտը  որոշակիորեն փակեն:

«Յուղոտ պատառներ են գտել, ուզում են  դրա միջոցով  փող դուրս  բերել», – նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ