Սպիտակցի Հայկոյի երգը «տարել է» թուրքերին /տեսանյութ/
Մեր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել ենք՝ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը համացանցային հիթ է դարձել:
Համացանցում հայտնված տեսանյութերը փաստում են՝ այս երգը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝ հատկապես հարևան Թուրքիայում ու Ադրբեջանում:
«Մի գնա»-ն գլխավորում է Թուրքիայում ամենաշատ փնտրված երգերի ցուցակը: Այս երգը Թուրքիայում հայտնի դարձավ հատկապես այն բանից հետո, երբ թուրք դերասան Օզջան Դենիզը տեսանյութ հրապարակեց, որտեղ հենց այդ երգն էր երգում:
Այս երգը Թուրքիայում այնքան է սիրվել, որ արդեն թարգմանվել է թուրքերեն ու այդ երգի համար տեսահելովակ է նկարահանվել:
Թուրքիայում այս երգի սիրահարները պնդում են՝ երաժշտությունը սահմաններ չի ճանաչում, ուստի ոչ մի խնդիր չկա նրանում, որ այս երգը լսեն ու երգեն նաև թուրքերը: